Սեռական հասունության շրջանում տեստոստերոնի ցածր մակարդակով երիտասարդներն ավելի զգայուն են նրա նկատմամբ, թե ինչպես է այդ հորմոնն ազդում ուղեղի արձագանքի վրա հասուն տարիքում: Այս մասին ասվում է JNeurosci ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:
Ուղեղի նախածննդյան զարգացման ընթացքում սեռական հորմոնները, ինչպիսիք են տեստոստերոնը, մեծ ազդեցություն ունեն ուղեղի աշխատանքի վրա: Սակայն հետազոտությունը ցույց է տալիս, որ տեստոստերոնի մակարդակը զարգացման մեկ այլ` սեռական հասունության փուլում կարող է նաեւ տեւական ազդեցություն ունենալ ուղեղի աշխատանքի վրա:
Հետազոտողները մոտ 19 տարեկան 500 տղամարդուց բաղկացած խմբեր են հավաքել` սեռական հասունության շրջանում տեստոստերոնի մակարդակի եւ դեմքին ուղեղի արձագանքի հետ կապն ուսումնասիրելու համար: Երկայնական հետազոտության ընթացքում արյան նմուշներ են հավաքվել սեռական հասունացման ընթացքում:
Հետազոտության մասնակիցներին խնդրել են դեպքերի արտահայտությամբ տեսանյութ դիտել ՄՌՏ-ի կատարմանը զուգահեռ, եւ սկանավորման օրը թքի նմուշներ տրամադրել: Պարզվել է, որ սեռահասունության շրջանում տեստոստերոնի ամենացածր մակարդակ ունեցող տղամարդկանց համար ՄՌՏ-ի սկանավորման օրը տեստոստերոնի բարձր մակարդակը կապված էր դեմքերի նկատմամբ զգայուն տարածքներում ուղեղի ավելի մեծ ակտիվության հետ:






