ԱՄՆ-ում հայտնաբեվել է SARS-CoV-2 կորոնավիրուսի հիբրիդային տարբերակը, որն առաջացել է երկու շտամների միաձուլման արդյունքում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, վիրուսի նոր տեսակը հայտնաբերել է Նյու Մեքսիկո նահանգում գտնվող Լոս-Ալամոսի ազգային լաբորատորիայի աշխատակից, բժիշկ Բեթ Քորբերը: Ըստ նրա` հիբրիդն առաջացել է երկու շտամների` բրիտանական B.1.1.7 եւ ԱՄՆ սկիզբ առած B.1.429-ի միաձուլման ադյունքում: Չնայած մասնագետները տեղյակ են վիրուսի հիբրիդային տարբերակով վարակվելու միայն մեկ դեպքի մասին` դրանից բացի այս շտամի վարակիչ լինելու վերաբերյալ դեռ հավաստի տվյալներ չկան: Մասնագետների կարծիքով` չի կարելի բացառել, որ կարող են ավելի շատ վարակված հիվանդներ լինել, պարզապես շատերը դեռ չեն հայտնաբերվել:
New Scientist պարբերականը, վկայակոչելով փորձագետներին, հայտնում է, որ նոր հիբրիդային շտամը, ըստ ամենայնի, հայտնվել է «ռեկոմբինացիոն իրադարձության» արդյունքում, այսինքն` վիրուսների միջեւ գեների փոխանակման, որոնք շփման մեջ են մտել մի բջջի վարակման ժամանակ:
Նախկինում գիտնականներն արդեն անհանգստություն էին հայտնել հիբրիդների առաջացման կապակցությամբ, սակայն դա քիչ հավանական էր համարվում, քանի որ դրա համար հատուկ պայմաններ են հարկավոր: Այսպիսով, մարդը պետք է միաժամանակ տարբեր հիվանդներից իրեն փոխանցված երկու շտամով: Քանի որ տարբեր տարածքներում գերակշռում են SARS-CoV-2-ի գերիշխող տարբերակները, որոշ գիտնականներ կարծում են, որ միանգամից երկու շտամով վարակվելու հավանականությունը չափազանց փոքր է:
Եթե նոր վիրուսի ծագումը հաստատվի, այն կորոնավիրուսի համավարակի ընթացքում հայտնաբերված առաջին հիբրիդը կդառնա:






