Կոլումբիայի համալսարանի եւ Չինաստանի Սուն Յաթսենի համալսարանի գիտնականները բարձր զգայունության եւ ունիվերսալ թեստ են մշակել բոլոր հայտնի կորոնավիրուսների, այդ թվում`SARS-CoV-2-ի մուտացիայի ենթարկված տարբերակների նկատմամբ հակամարմինների համար: Այս մասին հաղորդվում է Communications Biology ամսագրում հրապարակված հոդվածում:
Գիտնականների կողմից մշակված HCoV-Peptide չիպը երեք միլիոն իմունային մարկեր է պարունակում, որոնք ընդգրկում են մարդկանց վարակելու ունակ բոլոր տեսակի կորոնավիրուսների սպիտակուցները: Մասնագետները նախ վերլուծել են ասիմպտոմատիկ, մեղմ կամ ծանր SARS-CoV-2-ով մարդկանցից վերցված արյան նմուշները, ինչպես նաեւ` վերահսկիչ խմբից վերցված նմուշները, որում ընդգրկվել էին առողջ մարդիկ եւ անձինք, ովքեր SARS-CoV-1-ի եւ սեզոնային կորոնավիրուսներ են տարել:
Գիտնականներին հաջողվել է 29 պեպտիդ նույնականացնել, որոնք բնորոշ են SARS-CoV-2-ին եւ շատ նամն են դրան: HCoV-Peptide-ը փորձարկվել է առողջ մարդկանցից, COVID-19-ով հիվանդներից եւ այլ կորոնավիրուսների նկատմամբ հակամարմիններով մարդկանց արյան այլ նմուշների օգնությամբ: Հետազոտությունները ցույց են տվել, որ նոր մոտեցումն 98 տոկոսան որույնություն եւ զգայունություն ունի:






