Նոր տեղեկությունները հիշելու հետ կապված խնդիրները կարող են լինել դեմենցիայի դեպքում կոգնիտիվ ֆունկցիաների նվազման գլխավոր ախտանիշներից մեկը. դեմենցիան հիվանդություն է, որի դեպքում գլխուղեղի նյարդային բջիջների վնասման հետեւանքով մարդը կորցնում է արդյունավետորեն շփվելու եւ շրջապատող աշխարհի հետ փոխգործակցելու ունակությունը:
Dementia UK (Մեծ Բրիտանիա) կազմակերպության մասնագետները 3 ախտանիշ են նշել, որոնք կարող են վկայել դեմենցիայի մասին:
Նրանց խոսքով՝ առաջինը տեղավայրերը ճանաչելու, որոնք նախկինում ծանոթ են եղել, դրանցում կողմնորոշվելու անընդունակությունն է: Օրինակ՝ մարդը կարող է անսպասելի մոռանալ մինչեւ մոտակա մեծ սուպերմարկետ տանող ճանապարհը, որտեղ հաճախել է տարիներ շարունակ:
Երկրորդ առանցքային նշանը, որը կարող է վկայել դեմենցիայի զարգացման մասին, ուղեղ ստացվող տեղեկությունների մշակման դժվարություններն են: Ընդ որում՝ կարող է կորի իրականության հետ կապը. հնարավոր է, որ վաղուց ի վեր թոշակառու մարդը, հանկարծ հագնվի ու պատրաստվի աշխատանքի գնալ:
Հնարավոր դեմենցիայի երրորդ տարածված նշանը հաղորդակցվելու հմտությունների հետ կապված խնդիրներն են. մարդը սկսում է ավելի հաճախակի կրկնվել, նա դժվարանում է ճիշտ բառեր օգտագործել (շփոթում է իրերի անվանումները), ընթերցելը եւ նամակ գրելը դառնում են դժվար զբաղմունք:
Դեմենցիայի դեպքում նաեւ փոփոխություններ են առաջանում անհատի եւ վարքագծի մեջ. սոցիալապես ինտերակտիվ մարդը կարող է ներփակ, զրուցելիս ժլատ դառնալ, ցուցադրում է տրամադրության վայրիվերումներ, դեպրեսիվ վիճակներին հակվածություն:






