Մեկուսացումը եւ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար սահմանված այլ սահմանափակումները բացասական ազդեցություն են ունեցել մարդկանց ճանաչողական կարողությունների եւ հոգեկան առողջության վրա: Այս մասին են վկայում Open Evidence UOC հետազոտական ​​խմբի կողմից իրականացված հետազոտության արդյունքները:

Իրավիճակի հետ կապված ցնցումը նվազեցրել է մարդկանց ճանաչողական ունակությունները` նրանց ստիպելով ավելի շատ ռիսկի դիմել, անտեսել վարակման ռիսկը եւ ավելի քիչ խելացի ընտրություններ կատարել:

Scientific Reports ամսագրում հրապարակված հետազոտության մեջ վերլուծվում է կապը համավարակի վերահսկողության միջոցառումների բացասական ազդեցության եւ մարդկանց ճանաչողական գործունեության եւ ռիսկի, ժամանակի եւ սոցիալական նախասիրությունների միջեւ:

Հետազոտել են մարդկանց Իսպանիայից, Իտալիայից եւ Մեծ Բրիտանիայից` երեք երկիր, որոնք քննադատության են ենթարկվել համավարակի վատ կառավարման համար, որտեղ մեկուսացումն ավելի մեծ ազդեցություն է ունեցել բնակչության վրա, քան եվրոպական այլ պետություններում: Մասնակիցներին խնդրել են պատասխանել հարցաթերթիկներին համավարակի առաջին եւ երկրորդ ալիքների ժամանակ:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ նրանց մոտ, ով ավելի շատ էր ենթարկված մեկուսացման հետեւանքներին, ճանաչողական ունակությունների ավելի մեծ անկում են ունեցել, կայացրել են ավելի ռիսկային որոշումներ եւ տառապել են քաղաքացիական ակտիվության անկումից:

Գիտնականների խոսքով` ավելի ուշադիր լինելու փոխարեն մարդիկ լոքդաունի պատճառով ավելի հաճախ են ռիսկի դիմել: Ինչ վերաբերում է ուրիշների հետ նրանց հարաբերություններին, «նրանք ցանկացել ել, որպեսզի, օրինակ, նրանք, ովքեր դիմակ չեն կրում կամ խուսափում են սահմանափակումներից, պատժվեն, չնայած իրենք ավելի հավանական է, որ ավելի ռիսկային ընտրություն կատարեն»: