Ջլերի առողջության պահպանման համար կարեւոր է ցիստեինով (SPARC) հարուստ գաղտնի թթվային սպիտակուցը. առանց SPARC-ի ջլերը վատ են զարգանում եւ հեշտությամբ պատռվում են ծանրաբեռնվածության ժամանակ: Այս մասին հայտնում են Պարացելսի բժշկական համալսարանի գիտնականները:
Medical Express-ը պատմում է, որ SPARC գենի արատավոր տարբերակով մարդիկ ավելի հաճախ են հոսպիտալացվում ջլերի եւ կապանների պատռվածքներով:
Գիտնականները վերլուծել են Աքիլեսի ջիլն առանց SPARC-ի մկների մոտ եւ պարզել են, որ դրանք պակաս զարգացած էին, քան սովորական մկների մոտ, ինչը հանգեցրել էր նրան, որ մկները չէին կարողանում նորմալ ուժային ծանրաբեռնվածություն տանել ոսկորներին միացման տեղում: Արդյունքում, այդ մկների մոտ ջլերի պատռվածքներ էին առաջանում վազքուղու վրա փորձարկումից հետ:
Սովորաբար SPARC-ն արտադրվում է ջլային բջիջների կողմից եւ արտազատվում է արտաբջջային մատրիցում: Եվ երբ այդ սպիտակուցը չկա, արտաբջջային մատրիցը թուլանում է, եւ բորբոքում է զարգանում:
Քանի որ ջլերի ուժն ու առողջությունը հատկապես կարեւոր են մարզիկների համար, գիտնականներն առաջարկում են SPARC-ի սկրինինգային թեստ օգտագործել` պարզելու համար` արդյոք դրանք ջլերի պատռման բարձր ռիսկի են ենթարկված: Գիտնականների կարծիքով` նման կանխարգելիչ միջոցառումը կօգնի վազորդներին խուսափել վնասվածքների ավելի քան 40 տոկոսից եւ մյուս մարզիկներին` վնասվածքների ավելի քան 8 տոկոսից:
Բացի այդ, SPARC-ը կարող է որպես թերապեւտիկ միջոց օգտագործվել ջլի վնասվածքների բուժման համար:






