Վիժումը կարող է վկայել վաղ մահվան (մինչեւ 70 տարեկան) մեծ հավանականության մասին: Ըստ British Medical Journal-ում հրապարակված հետազոտության՝ վիժում տարած կանանց շրջանում վաղ մահվան հավանականությունը 19 տոկոսով մեծ է:
Այս վտանգը բարձր է երիտասարդ կանանց եւ նրանց շրջանում, ովքեր կրկնակի վիժումներ են ունեցել, հայտնում է Sky News-ը:
Գիտնականները հետազոտության շրջանակում վերլուծել են 101 681 կանանց տվյալները: Հետազոտության 24-ամյա ժամանակահատվածում գրանցվել է վաղաժամ մահվան 2936 դեպք, այդ թվում՝ 1346-ը քաղցկեղի հետեւանքով եւ 269-ը՝ սիրտ-անոթային հիվանդությունների: Չնայած բոլոր պատճառներից մահացության ցուցանիշները համադրելի էին հիվանդության պատմության մեջ վիժում տարած կանանց եւ չվիժած կանանց մոտ, պարզվել է, որ այս ցուցանիշները ավելի բարձր էին նրանց մոտ, ովքեր 3 եւ ավելի վիժում էին ունեցել, եւ այն կանանց մոտ, ովքեր իրենց առաջին վիժման մասին հայտնել են մինչեւ 24 տարեկանը:
Վիժման եւ վաղաժամ մահվան կապը ամենաուժեղն էր, երբ խոսքը վերաբերում էր սիրտ-անոթային հիվանդությունների, բայց ոչ քաղցկեղի հետեւանքով մահվան մասին:
Մասնագետների կարծիքով՝ վիժումը կարող է համարվել կնոջ առողջության համար ապագայում մեծ ռիսկի վաղ մարկեր:






