Կաունասի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողների (Լիտվա) կարծիքով՝ արհեստական բանականությունը կարող է օգնել ընտրել լավագույն սաղմերն Արտամարմնային բեղմնավորման (ԱՏԲ) համար:
Հետազոտողների միջդիսցիպլինար խումբը վաղ սաղմերը գնահատելու ավտոմատացված մեթոդ է մշակել: Մեթոդը հիմնված է տեսողական տվյալների մշակման վրա, որոնք հավաքվում են յուրաքանչյուր 5 րոպեն մեկ զարգացող սաղմը 7 տարբեր կողմերից մինչեւ 5 օր լուսանկարման միջոցով:
Ընթացքում մինչեւ 20.000 պատկեր է ստեղծվում: Արհեստական բանականությունը մշակում է զարգացման մասին տվյալները եւ ծանուցում նկատվող ցանկացած անոմալիաների մասին: Դա մեծացնում է առավելագույն կենսունակ եւ առողջ սաղմն ընտրելու հավանականությունը վաղ փուլում ԱՄԲ-ի համար:
Ըստ հեղինակների՝ այդ փուլում սաղմնաբանը կարող է ապավինել արհեստական ինտելեկտի ալգորիթմին: Բայց պետք է հիշել, որ արհեստական ինտելեկտի ալգորիթմը պարզապես գործիք է, որը թույլ է տալիս օբյեկտիվորեն հիմնավորել որոշումը, բայց վերջնական որոշումը բժկինն է:






