Երբ բժշկությունը հայտնագործեց մամոգրաֆիկ հետազոտության եղանակը, կանանց շրջանում ամենամեծ տարածում ունեցող կրծքագեղձի քաղցկեղը դարձավ ոչ թե հաղթող, այլ կառավարելի ու հաղթահարելի:
Արդյունքն ու առավելությունները վաղուց արդեն հայտնի են՝ կրծքագեղձում չարորակ գոյացության հայտնաբերում և ախտորոշում ամենավաղ փուլում, նշանակում է բուժման մեծ արդյունավետություն: Ժամանակի ընթացքում մասնագետները համոզվեցին, որ ռենտգեն մամոգրաֆիան քաղցկեղի ախտորոշման լավագույն միջոցն է: Սակայն զուգահեռ հաստատվեց մի խնդիր: Այդ հետազոտության արդյուավետությունն իջնում է, երբ կինն ունի խիտ կրծքագեղձ:
Այսօր «Աստղիկ» ԲԿ-ում հնարավորություն է ստեղծված մի շարք մեթոդների համադրմամբ ունենալ ճշգրիտ ախտորոշում, և այդ ախտորոշումների շարքին եկավ լրացնելու էյբուս ինվենիա սարքը, որը ոչ ինվազիվ, արագ, խնայող, խիստ ճշգրիտ ախտորոշում է վաղ շրջանի քաղցկեղի հայտնաբերման համար:
Մանրամասները՝ տեսանյութում:






