Ֆլավանոլների չափից շատ գործածումը,- մոլեկուլների խումբ, որոնք բնության մեջ պարունակվում են մրգերի եւ բանջարեղենի մեջ,- կարող է մարդկանց պաշտպանել կաթվածներից, սրտի հիվանդություններից, թրոմբոզներից եւ սիրտ-անոթային համակարգի այլ խնդիրներից, որոնք առաջանում են հոգեկան սթրեսի հետեւանքով:
Նոր հետազոտության համաձայն՝ սիրտը եւ արյունատար անոթները պատող բջիջների բարակ թաղանթը էնդոթելերի արդյունավետ գործելու դեպքում օգնում է նվազեցնել ծայրամասային անոթների հիվանդությունների, կաթվածի, սրտի հիվանդությունների, դիաբետի, երիկամային անբավարարության, ուռուցքի աճի, թրոմբոզի եւ ծանր վիրուսային ինֆեկցիոն հիվանդությունների զարգացման հավանականությունը: Իսկ հոգեկան լարվածությունը, ինչպես հայտնի է, կարող է բացասաբար ազդել արյունատար անոթների ֆունկցիայի վրա:
Բիրմինգեմի համալսարանից (Մեծ Բրիտանիա) հետազոտողների խումբն ուսումնասիրել է կակաոյի ֆլավանոլների ազդեցությունը սթրեսի հետեւանքով առաջացած անոթների ֆունկցիայի փոփոխությունների վրա, իրենց ստացած արդյունքները հրապարակելով Nutrients ամսագրում:
«Մենք հայտնաբերել ենք, որ ֆլավանոլներով հարուստ կակաոյի գործածումը կարող է լինել արդյունավետ դիետիկ ռազմավարություն հոգեկան սթրեսից հետո էնդոթելային ֆունկցիաների ժամանակավոր խանգարումների նվազեցման համար, ինչպես նաեւ բարելավել արյան հոսքը սդթրեսային տեսարանների ժամանակ»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, Բիրմինգեմի համալսարանի Սպորտի, ֆիզիկական մարզումների եւ վերականգնման դպրոցից բժիշկ Կատարինա Ռենդեյրոն:
Հետազոտողները նախաբազկում արյան հոսքը եւ սիրտ-անոթային ակտիվությունը չափել են հանգստի եւ սթրեսի ժամանակ, ինչպես նաեւ սթրեսից հետո 90 րոպե գնահատել են արյունատար անոթների գործունեությունը՝ հայտնաբերելով, որ արյունատար անոթների ֆունկցիան ավելի քիչ էր խախտված լինում, երբ մասնակիցները խմում էին ֆլավանոլների մեծ պարունակությամբ կակաո: Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ ֆլավանոլները սթրեսի ժամանակ արյան հոսքը բարելավում են:






