Սթրեսը կարող է ազդել ոչ միայն մարդու տրամադրության, այլ նաեւ նրա առողջական վիճակի վրա՝ հանգեցնելով մի շարք խնդիրներին: Ինչ-որ մեկին կարող է թվալ, որ նրա անքնությունը կամ, օրինակ, հաճախակի գլխացավերն ունեն ուրիշ պատճառներ, սակայն այդ ամենի իրական պատճառը կարող է լինել սթրեսը:
Դեռ ավելին, երկարաժամկետ հեռանկարում սթրեսը կարող է նպաստել առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրների առաջացմանը, ինչպիսին են զարկերակային ճնշումը, սրտի հիվանդությունները, ճարպակալումն ու դիաբետը
Ահա մի քանի խնդիրներ, որոնց պատճառը կարող է թաքնված լինել սթրեսի մեջ.
- Գլխացավ, մկանային լարվածություն կամ ցավ, կրծքավանդակում ցավ, հոգնածություն, սեռական ցանկության նվազում, ստամոքսի խանգարում, քնի հետ կավպած խնդիրներ;
- Անհանգստություն, մոտիվացիայի կամ կենտրոնացման բացակայություն, ճնշվածության զգացում, գրգռվածություն, զայրույթ, տխրություն կամ դեպրեսիա;
- Շատակերություն կամ թերսնում, զայրույթի բռնկում, թմրանյութերի կամ ալկոհոլի չարաշահում, ծխախոտի օգտագործում, սոցիալական մեկուսացում, մարզումների պասիվություն:
Ի՞նչը կարող է նպաստել սթրեսը հաղթահարելու գործում:
- Փորձեք լինել ֆիզիկապես ակտիվ;
- Փորձարկեք ռելաքսացիայի մեթոդները, ինչպիսիք են խորը շունչը, մեդիտացիան, յոգան, թայ-չին կամ մասաժը;
- Փորձեք յուրաքանչյուր իրավիճակում պահպանել հումորի զգացումը;
- Ավելի շատ ժամանակ անցկացրեք ընտանիքի եւ ընկերների հետ;
- Ժամանակ հատկացրեք հոբբիի, օրինակ, գիրք կարդալու կամ երաժշտություն լսելու համար;
- Աշխատեք նորմալ քնել՝ հատկացնելով քնին օրական առնվազն 7-8 ժամ;
- Պահպանեք առողջ բալանսավորված սննդակարգ;
- Խուսափեք ծխախոտի, չափազանց շատ կոֆեինի եւ ալկոհոլի օգտագործումից, ինչպես նաեւ մի օգտագործեք արգելված նյութեր:






