Մեծ Բրիտանիայից եւ Շվեյցարիայից գիտնականները պարզել են՝ ինչպես է կորոնավիրուսը խոցում մարդու ուղեղը: Վարակը, ինչպես պարզվել է, չի հանգեցնում նեյրոնների մահվան, սակայն հրահրում է բորբոքիչ ռեակցիաներ: Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է BioRxiv-ում:
Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են SARS-CoV-2-ի ազդեցությունն ու տարածումը տրանսգենային մկների կենտրոնական նյարդային համակարգում: Կրծողների մի խմբին վարակել են կորոնավիրուսի ցածր դեղաչափերով, մյուսին նախկին վարակել են A խմբի վիրուսով, ապա 3 օր անց՝ կորոնավիրուսով: Կենդանիների երրորդ խումբն օգտագործվել է հսկողության համար: Մկների էվթանազիան անցկացվել է SARS-CoV-2 դեղաչափի ներարկումից 3-7 օր անց:
Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը ներթափանցել է կենտրոնական նյարդային համակարգ եւ տարածվել նեյրոններով վարակի 7-րդ օրը: Նախ այն խոցել է հոտառական կոճղեզը, ապա ներթափանցել գլխուղեղի եւ ողնուղեղի ստորին հատվածներ: Հետաքրքիր է, որ վիրուսը չի հանգեցրել նյարդային բջիջների մահվան, սակայն նկատվել է նյարդային համակարգի իմունային բջիջների՝ մակրոֆագների եւ T-բջիջների ակտիվության բարձրացում: Այդ ամենն ուղեկցվել է միկրոլոգիայի եւ էնդոթելիայի բջիջների մահվամբ:
Գիտնականները վաղուց պարզել են, որ կորոնավիրուսը խոցում է ոչ միայն շնչառական համակարգը, այլ նաեւ ազդում է գլխուղեղի վրա:






