Աուտոիմունային ռեւմատիկ հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ աթերոսկլերոզի, զարկերակների նեղացման, արյան հոսքի խոչընդոտման հանգեցնող խոլեստերինային վահանակների կուտակման ռիսկն ավելի բարձր է, քան ընդհանուր բնակչության շրջանում:
Այդ պատճառով ռեւմատոիդ արթրիտով մարդիկ 2 անգամ ավելի հաճախ են սրտամկանի ինֆարկտներ ունենում, իսկ գայլախտ կամ պսորիատիկ արթրիտ ունեցող մարդկանց մոտ սրտի կաթվածի, ստենոկարդիայի եւ ինսուլտի հաճախականությունը 2-5 անգամ ավելի բարձր է, քան այս հիվանդությունները չունեցող մարդկանց մոտ:
Ըստ Eurek Alert-ի՝ այս հիվանդների մոտ արագորեն աթերոսկլերոզ է զարգանում՝ ռեւմատիկ հիվանդության եւ մշտական հակաբորբոքային դեղամիջոցների հետ կապված քրոնիկ բորբոքման պատճառով: Փոփոխությունները տեղի են ունենում հիմնականում էնդոթելում՝ արյան անոթների ներքին մակերեսը պատող բջիջների շերտում: Անոթային դիսֆունկցիան, հատկապես՝ էնդոթելի ֆունկցիան, աթերոսկլերոզի վաղ նշաններ են համարվում:
Սակայն նման մարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների զարգացման բարձր ռիսկը կարող է կրճատվել կանոնավոր մարզումների օգնությամբ: Դա ապացուցվել է տարբեր հիվանդություններով 355 կամավորի օրինակով, ինչպիսիք են ռեւմատոիդ արթրիտը, գայլախտը եւ սպոնդիլոարթրիտը: Փորձարկվողները վարժությունների ծրագրեր էին կատարում, որոնք ներառում էին զբոսանք, վազք կամ հեծանիվ, կամ վարժություններ, որոնք ուղղված են մկանների զարգացմանը: Ծրագրերի մեծ մասը տեւում էր 12 շաբաթ: Պարզվել է, որ ֆիզիկական վարժությունները բարելավում են փոքր եւ խոշոր անոթների էնդոթելային գործառույթը:






