Օսակայի եւ Հոկայդոյի համալսարանների գիտնականները կորոնավիրուսի մուտացիաների արագ վերլուծության միջոց են գտել: Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակել է  Cell Reports ամսագիրը:

Գիտնականները ՊՇՌ մեթոդ են կիրառել SARS-CoV-2  վիրուսի կրկնօրինակների ստեղծման համար: Դրա միջոցով հետագայում, գիտնականների խոսքով, հնարավոր կլինի արագ վերլուծել վիրուսի մուտացիաների կենսաբանական հատկությունները:

Հետազոտության հեղինակները նշում են, որ նման միջոցը թույլ կտա կրճատել կորոնավիրուսի մուտացիաների հետազոտությունների ժամկետը մինչեւ երկու շաբաթ, այն դեպքում, երբ այժմ մուտացիաների ուսումնասիրման հայտնի միջոցների ուսումնասիրությունները տեւում են մինչեւ մի քանի ամիս: