Նստակյաց կենսակերպը եւ անառողջ սննդակարգը նպաստում են զարկերակային ճնշման բարձրացմանը: Իսկ ահա ֆիզիկական վարժությունները կարող են օգնել դրա դեմ պայքարում, ինչպես կարծում են բրիտանացի բժիշկները:

Express ամսագիրը հաղորդում է, որ կարդիովիրաբույժ Լարի Քրեսվելը պնդում է, թե հեծանիվ քշելն այս նպատակի համար ամենաօգտակար զբաղմունքներից է, քանի որ այն կարող է ճնշումը նվազեցնել սնդիկի սյան 10 միլիմետրով:

Մասնագետները խորհուրդ են տալիս նաեւ զբաղվել պարով, արագ քայլով, լողով, թենիսով եւ այգեգործությամբ: Այս բոլոր վարժություններին միավորում է այն, որ դրանք աերոբային են, այսինքն՝ օրգանիզմը հագեցնում են թթվածնով եւ սրտանոթային համակարգին ստիպում են աշխատել:

Blood Pressure UK բարեգործական կազմակերպությունն իր հերթին հիշեցրել է, որ ակտիվ կենսակերպը լավ վիճակում է պահում սիրտն ու արյունատար անոթները, ինչպես նաեւ ամրացնում է ոսկորները, բարելավում օրգանիզմի հավասարակշռությունն ու տրամադրությունը:

Խորհուրդ է տրվում շաբաթական 5-7 անգամ 30-ական րոպե աերոբիկայով զբաղվել, չմոռանալ դրանից առաջ մերսումներ եւ ձգումներ անել: Այս վարժությունները կօգնեն ոչ միայն իջեցնել արյան ճնշումը, այլեւ նիհարել, վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը եւ նվազագույնի հասցնել սրտի ու անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը: