Կորոնավիրուսով եւ այլ վարակներով (գրիպ, SARS) միաժամանակ վարակվելու դեպքում մահվան ռիսկը մեծանում է 3 անգամ, ինչպես զգուշացնում են գիտնականները:

Medportal.ru-ն հայտնում է, թե դեռ անցյալ տարվա սեպտեմբերին տվյալներ էին հայտնվել, որ այն մարդկանց մոտ, ովքեր միաժամանակ վարակվել են գրիպով եւ COVID-19-ով, մահացության վտանգը կրկնակի բարձր է՝ միայն կորոնավիրուսով վարակված հիվանդների համեմատությամբ:

Այսպես կոչված՝ կոինֆեկցիայի ռիսկերի մասին ավելին իմանալու համար Վիսկոնսինի համալսարանի հետազոտողները վերլուծել են 118 հետազոտություններ, որոնք կատարվել են մինչեւ 2021 թվականի փետրվարը: Արդյունքները ցույց են տվել, որ հաստատված COVID-19 ունեցող յուրաքանչյուր հինգերորդ պացիենտը (19%) նաեւ երկրորդային վարակներ է կրում շնչուղինեում: Դրանցից 10%-ը կազմում են վիրուսները, 8%-ը՝ մանրէները, իսկ 4%-ը՝ սնկերը:

Ավելին, ինչպես պարզվել է, կոինֆեկցիան եւ սուպերինֆեկցիան ավելի քան երեք անգամ մեծացնում են COVID-19-ով պացիենտների մահվան հավանականությունը: Կոինֆեկցիայով հիվանդների մոտ թոքերի արհեստական օդափոխության անհրաժեշտությունը 45%-ով ավելի բարձր է, քան սուպերինֆեկցիայով պացիենտների մոտ: Այլ հարուցիչների առկայությունը նաեւ կապված է COVID-19-ով հոսպիտալացման տեւողության զգալի աճի հետ: