COVID-19-ի ծանր դեպքերի հիմնական պատճառը աուտոագրեսիվ հակամարմինները կամ աուտոհակամարմիններն են, որոնց արդյունքում է խանգարվում իմունային համակարգի աշխատանքը: Սա պարզել են Յեյլի համալսարանի գիտնականները, իսկ նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում:

Հետազոտության հեղինակները օգտագործել են աուտոահակամարմինների հայտնաբերման REAP (Rapid Extracellular Antigen Profling) կոչվող մեթոդը, որն ուղղված է հակամարմինների հաջորդականության միջոցով հայտնաբերմանը (ամինաթթուների հաջորդականության վերծանմանը), որոնք ուղղված են էկզոպրոտեոմին (արտաբջջային եւ գաղտնի սպիտակուցների ամողջությանը):

Գիտնականները վերլուծել են 194 բուժաշխատողների եւ SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակված պացիենտների արյան նմուշները` էկզոպրոտեոմի 2770 սպիտակուցների նկատմամբ աուտոհակամարմինների առկայության համար: Ինչպես պարզվել է, չվարակված մարդկանց համեմատ՝ COVID-19-ով վարակված պացիենտների մոտ նկատվել է աուտոհակամարմինների ռեակտիվության կտրուկ աճ:

Ամենահաճախը աուտոհակամարմինները ուղղված են եղել իմունոմոդուլացնող սպիտակուցների, այդ թվում ՝ ցիտոկինների, քիմոկինների, կոմպլեմենտի համակարգի եւ բջջային մակերեւույթի ընկալիչների դեմ: Այս ամենը հանգեցնում է նրան, որ իմունային համակարգը դադարում է արդյունավետ կերպով հաղթահարել կորոնավիրուսը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է բարդությունների:

Տրանսգենային մկների վրա մարդու ACE2 սպիտակուցով (որպես խոչընդոտ է ծառայում բջջի վարակվելու համար) փորձերի արդյունքում պարզվել է, որ աուտոհակամարմիններ ունեցող կենդանիները ավելի հաճախ սատկում են SARS-CoV-2-ով վարակվելու դեպքում: Վերականգնումից հետո այս աուտոհակամարմիններ մնում են մարդու օրգանիզմում, ինչը բացատրում է երկարատեւ հետկովիդային համախտանիշը: Հետաքրքիր է, որ նույնիսկ թեթեւ վարակները կարող են խթանել աուտոհակամարմինների արտադրությունը, ինչը կարող է հանգեցնել երկարաժամկետ առողջական խնդիրների