Գիտնականները մշակել են թեստ, որը թույլ է տալիս արյան անալիզով պարզել մարդու օրգանիզմի դինամիկ վիճակի ցուցանիշը եւ կյանքի հնարավոր առավելագույն տեւողությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում:

Գիտնականները պարզել են, որ օրգանիզմի դինամիկ վիճակի ցուցանիշը տարիքի հետ նվազում է եւ, ըստ հեղինակների հաշվարկների, 120-150 տարում հասնում է նվազագույնի: Մարդու կենսաբանական տարիքը պարզելու համար մասնագետներն օգտագործել են հատուկ բիոմարկերներ` ծերացման կանխատեսողներ, որոնք հնարավորություն են տալիս արդյունավետ անհատական միջոցներ ընտրել ծերացման դեմ:

Սինգապուրի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մի խումբ գիտնականներ՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտից Պյոտր Ֆեդիչեւի ղեկավարությամբ, մշակել են արյան անալիզի միջոցով կենսաբանական տարիքը որոշելու նոր մեթոդ եւ առաջարկել են գնահատման համար օգտագործել DOSI (dynamic organism state indicator - օրգանիզմի դինամիկ վիճակի ինդիկատոր) ունիվերսալ համալիր ցուցանիշը:

Ըստ գիտնականների՝ DOSI-ի տատանումները կապված են այնպիսի փոփոխականների հետ, ինչպիսիք են տարիքը, հիվանդությունների առկայությունը եւ ապրելակերպը, ինչպես նաեւ այն, որ DOSI-ն տարիքի հետ աճում է՝ հիվանդությունից հետո ապաքինմանը զուգահեռ: