COVID-19-ի ծանր եւ չափավոր ընթացքից հետո պացիենտները մինչեւ 84 երկարաժամկետ ախտանիշ են ունենում:
Պացիենտների մեծ մասը բախվում է երկարաժամկետ բարդությունների: Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որն անցկացրել են Stanford School of Medicine-ի մասնագետները:
Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, վերոնշյալ մասնագետները վերլուծել են 45 տարբեր ուսումնասիրելություններ, որոնք հրապարակվել են 2020 թվականի հունվարից 2021 թվականի մարտ: Ընդհանուր առմամբ նրանք հավաքել են ավելի քան 9700 պացիենտի տվյալներ, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ի ծանր եւ չափավոր ընթացքով:
Գիտնականները հայտնաբերել են, որ հոսպիտալացված մարդկանց 72,5%-ը հայտնել է դուրսգրումից ամիսներ անց առնվազն մեկ կայուն ախտանիշի մասին: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 84 երկարաժամկետ ախտանիշ՝ կապված սրտային, շնչառական, նյարդամկանային, նյարդաբանական, արյունատար եւ իմունային համակարգերի հետ:
Ամենից հաճախ պացիենտները բողոքել են քրոնիկ հոգնածությունից (40%), հեւոցից (36%), քնի խանգարումից (29%), կենտրոնանալու եւ հիշողության հետ կապված խնդիրներից (25%), ինչպես նաեւ ընկճախտից եւ տագնապայնությունից (20%):






