Հակամարմինների օգտագործմամբ նոր բուժումը կարող է թեթեւացնել գայլախտի մաշկային ախտանիշները: Փորձարկումները ցույց են տվել, որ Horizon Therapeutics-ի կողմից մշակված մոնոկլոնալ հակամարմինը, որի աշխատանքային անվանում է VIB7734 է, հիվանդների 87 տոկոսի մոտ մեկ ամիս անց ախտանիշների կլինիկական զգալի բարելավում է առաջացրել:
Medical Express-ը փոխանցում է, որ VIB7734-ը մոնոկլոնալ հակամարմին է` լաբորատոր ստացված սպիտակուց, որն իմունային համակարգի համար որպես հակամարմին է գործում:
Գայլախտն առաջանում է աուտոիմուն ռեակցիայի արդյունքում, որի դեպքում իմունային համակարգը սխալմամբ գրոհում է օրգանիզմի սեփական հյուսվածքները: Համակարգային կարմիր գայլախտը կարող է բորբոքում առաջացնել ամբողջ օրգանիզմում, այդ թվում՝ մաշկի վրա, հոդերում, երիկամներում, արյան անոթներում եւ ուղեղում: Մեկ այլ ձեւ, որը կոչվում է մաշկային գայլախտ, ազդում է միայն մաշկի վրա՝ ցանե եւ խոցեր առաջացնելով, հաճախ՝ դեմքին եւ գլխամաշկին:
Մաշկի այդ ախտանիշների բուժման համար այժմ կորտիկոստերոիդներ, հակամալարիային դեղեր եւ մեթոտրեքսատի նման իմունային ճնշիչներ են օգտագործվում: Բայց այդ բուժումները կարող են լուրջ կողմնակի բարդություններ ունենալ, եւ դրանք միշտ չէ, որ աշխատում են: Հետեւաբար, իսկապես նոր թերապիայի կարիք կա: Եվ եթե այս դեղամիջոցի արդյունավետությունն ապացուցվի, VIB7734-ն էապես կփոխի այս հիվանդությամբ տառապող շատ մարդկանց կյանքի որակը:






