Կորոնավիրուսը կարող է վարակել ենթաստամոքսային գեղձի բջիջները, որոնք ինսուլին են արտադրում: Այս մասին ասվում է Ստենֆորդի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականների հետազոտության մեջ:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ մասնագետները հետազոտել են կորոնավիրուսից մահացած 9 պացիենտների մոտ ենթաստամոքսային գեղձի հյուսվածքների նմուշները:

Բետա բջիջներում, որոնք ինսուլին են արտադրել, գիտնականները կորոնավիրուսի մասնիկներ են հայտնաբերել:

Պարզվել է, որ վիրուսն իսկապես նվազեցնում է ինսուլինի մակարդակը եւ ապոպտոզ առաջացնում: Սակայն այս հիպոթեզի հաստատման համար պետք է ավելի մասշտաբային հետազոտություն: