Կորոնավիրուսի առաջին համաճարակը գրանցվել է ավելի քան 20 000 տարի առաջ: Այս մասին ասվում է Current Biology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Հետազոտության մեջ ասվում է, որ այդ բռնկման գենետիկ հետքերը մինչ օրս պահպանվում են մարդկան գենոմների մեջ:

Հետազոտողներն ուսումնասիրել են 1000 Genomes Project ծրագրի տվյալները՝ ցանկանալով պարզել, թե արդյոք հին կորոնավիրուսային համաճարակները կարող էին ինչ-որ կերպ ազդել վիրուսների ազդեցության հանդեպ մարդու ընկալունակության վրա:

Գիտնականներն ուսումնասիրել են 420 սպիտակուցներում դրա բնորոշ հետքերը, որոնք փոխգործակցել են կորոնավիրուսների (CoV-VIP) հետ: Բոլոր CoV-VIP-երի շրջանում 332 սպիտակուց փոխգործակցել է  SARS-CoV-2-ի հետ, 88-ը հիշատակվել է գիտական գրականության մեջ որպես կորոնավիրուսային տարբեր վարակների հետ կապված: Պարզվել է, որ նման գեների հաճախականությունը զգալիորեն ավելացել է Արեւելյան Ասիայի շատ պոպուլյացիաներում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ այդ տարածաշրջանը, հավանաբար, բնական ռեզերվուար է եղել  վերջին 25 000 տարվա ընթացքում: