Շատ մարդիկ, փորձելով հետեւել «առողջ» սնվելուն, բազմաթիվ սխալներ են թույլ տալիս։ Այս մասին տեղեկացնում է սննդաբան, էնդոկրինոլոգ Ալբինա Կոմիսարովան (Ռուսաստան)։

Նրա խոսքով՝ շատ մարդիկ հրաժարվում են գլյուտենից, կաթնամթերքներից կամ մրգերից։ Բայց բանն այն է, որ եթե խոսքն առողջ մարդու մասին է, որն այդ մթերքներն օգտագործելու հակացուցումներ չունի, դրանցից հրաժարվելը չի օգնի նրան ոչ նիհարելու, ոչ էլ առողջությունը բարելավելու հարցում։

«Մրգային դիետաները ընդհանրապես ոչ մի գիտական հիմնավորում չունեն»,- ասել է մասնագետն իր Instagram-ում։

Մասնագետի խոսքով՝ կարեւոր սխալներից մեկը սնվելու հարցում այս կամ այն մթերքը միտումնավոր օգտագործելն է կամ հրաժարվելը դրանից։

Էնդոկրինոլոգը նաեւ կարծում է, որ չարժե ստիպված ուտել անմիջապես արթնանալուց հետո, եթե տարիներ շարունակ նման սովորություն չի եղել։

Մասնագետը կոտրել է նաեւ այն մթերքների գոյության մասին առասպելը, որոնցից կարելի է քաշ հավաքել, այդ թվում դա վերաբերում է քաղցրին։ Նրա խոսքով՝ մարմնի զանգվածի ավելացումը տեղի է ունենում շատ ուտելուց եւ ֆիզիկական ակտիվության անբավարարությունից։