Կորոնավիրուսի հնդկական շտամը, որն անվանվում է նաեւ դելտա շտամ, առաջ է բերում ավելի ծանր հիվանդություն, քան վիրուսի մյուս շտամները։ Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին։
Նրա խոսքով՝ վիրուսի հնդկական շտամը կարելի է անվանել ավելի մահաբեր, չէ՞ որ այն հանգեցնում է ավելի ծանր հիվանդության, հոսպիտալացման եւ որոշ դեպքերում՝ մահվան։ Ավելին, այս շտամն ավելի հեշտ է տարածվում։
«Վիրուսն ավելի հեշտ է փոխանցվում մարդուց մարդուն»,- ավելացրել է նա NBC հեռուստաալիքի եթերում։
Ինչպես նշում է ՌԻԱ «Նովոստի»-ն, կորոնավիրուսի դելտա շտամը հայտնաբերել են Հնդկաստանում անցած տարվա հոկտեմբերին։ Այսօրվա դրությամբ Մոսկվայում COVID-19-ով հիվանդացածների 90 տոկոսի մոտ հայտնաբերվել է հենց հնդկական շտամը։
Նշենք, որ Հայաստանում վիրուսի այդ շտամը առայժմ չի հայտնաբերվել։






