Պատվաստումից հրաժարվող մարդիկ վտանգում են ոչ միայն իրենց առողջությունը, այլեւ պոտենցիալ դառնում են «նոր շտամների արտադրման ֆաբրիկաներ»։ CNN-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Վանդերբիլթի համալսարանի Բժշկական կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժանմունքի պրոֆեսոր, դոկտոր Ուիլյամ Շաֆները (ԱՄՆ)։
Նրա խոսքով՝ ներկայում մարդկային օրգանիզմը կորոնավիրուսի նոր տարբերակների տարածման միակ աղբյուրն է։ Եվ որքան ավելի շատ են չպատվաստված մարդիկ, այնքան ավելի շատ են վիրուսի տարածման, դրա փոփոխության եւ ավելի վտանգավոր հատկանիշների ձեռքբերման հնարավորությունները։
Որոշ փոփոխություններ, իհարկե, ոչ մի կերպ չեն ազդում վիրուսի վրա կամ առհասարակ չեն թուլացնում այն։ Սակայն երբեմն պատահական մուտացիան կարող է ավելի շատ մարդկանց վարակելու ունակություն ունենալ։
Եթե մուտացված տարբերակը բավական հաջող լինի, այն կդառնա վիրուսի նոր տեսակ, բայց դրա համար այն պետք է վերարտադրվի, եւ այդ հնարավորությունը նրան տալիս է չպատվաստված մարդը, բացատրել է պրոֆեսորը։






