Եթե կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումներ չլինեն, 60 տոկոս հավանականությամբ աշխարհում ամեն տարի ի հայտ կգան այդ վիրուսի 2 եւ ավելի վտանգավոր շտամներ։ Այս մասին նախազգուշացնում են գերմանացի գիտնականները։

Ինչպես տեղեկացնում է «Իզվեստիա»-ն, եթե աշխարհի բնակչության 80 տոկոսը պատվաստվի, դա կկանգնեցնի համավարակը։

Ռուս գիտնականները համաձայնել են գործընկերների կարծիքին։ Ինչպես ասել է Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դոցենտ Միխայիլ Տամը, կորոնավիրուսի բոլոր նոր մուտացիաները կառաջանան այժմ մոլեգնող «դելտա» տեսակից։

Մասնագետների խոսքով՝ այս տեսությունը կարող է ճիշտ լինել, եթե նայելու լինենք Իսրայելի տվյալներին։ Այդ երկրում պատվաստումն ընթացել է արագ եւ եղել է զանգվածային։ Արդյունքում՝ վարակվածների թիվը նվազել է պատվաստվածների թվի ավելացմանը զուգընթաց։