Խմելու ջրի մեջ սնդիկի առկայությունը կարող է կապ ոնենալ անեմիայի ռիսկի հետ: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of the American Society of Nephrology-ում:

Ինչպես հաղորդում է Medportal.ru-ն, խմելու ջրի մեջ սնդիկի կոնցենտրացիայի տարբեր նորմեր կան: Օրինակ, Ռուսաստանում մեկ լիտրում 0,03 միլիլիտր է, ԱՄՆ-ում՝ 0,015: Սակայն ամերիկացի գիտնականները պարզել են, որ նույնիսկ նման քանակությամբ այդ մետաղը կարող է վտանգավոր լինել երիկամների քրոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց համար: Նոր հետազոտության հեղինակները վերլուծել են մոտ 600 000 պացիենտի բժշկական քարտերը 2005-2017 թվականներին: Գիտնականները այդ տվյալները համադրել են խմելու ջրի մեջ սնդիկի մակարդակի կոնցենտրացիայի հետ քաղաքներում, որտեղ բնակվել են այդ մարդիկ մինչեւ դիալիզի սկիզբը 5 տարվա ընթացքում:

Քանի որ սնդիկը կարող է խախտել արյան կարմիր բջիջների ֆունկցիան, գիտնականները ուշադրություն են դարձրել մասնակիցների արյան մեջ հեմոգլոբինի մակարդակին: Պարզվել է, որ մարդկանց մոտ, որոնք ապրել են քաղաքներում, որտեղ խմելու ջրի մեջ սնդիկ է առկա եղել, հեմոգլոբինը զգալիորեն ցածր է եղել:

Ջրի մեջ սնդիկի՝ լիտրի համար յուրաքանչյուր 0,01 միլիմետրի ավելացումը կապված է եղել 0,02 գրամով հեմոգլոբինի մակարդակի նվազեցման հետ: