Ուղեղի քաղցկեղ ունեցող մարդկանց մեծ օգուտ կարող է բերել կատոգենային սննդակարգը: Այս մասին հաղորդվում է Neurology ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Աստրոցիտոմայով տառապող 25 պացիենտներ մասնակցել է Ամերիկյան նյարդաբանության ակադեմիայի աշխատակիցների կողմից կազմակերպված փորձին: Կամավորները 8 շաբաթ հետեւել են կետո-սննդակարգի ցածր ածխաջրային տարբերակին: Շաբաթը երկու օր նրանք օգտագործել են իրենց օրական կալորիաների միայն հինգերորդ մասը, իսկ մնացած հինգ օրերին նրանք սնվել են Աթկինսի դիետայի փոփոխված տարբերակով՝ օրական սպառելով 20 գրամից քիչ ածխաջրեր:

Արդյունքում գիտնականները նկատել են, որ մասնակիցների մեծամասնության մոտ նվազել է հեմոգլոբինի եւ ինսուլինի մակարդակը: Բացի այդ, նման սննդակարգը օգնել է նրանց իջեցնել մարմնի զանգվածի ինդեքսը եւ ավելացնել մկանային զանգվածը: