Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ազդեցություն չի գործում հղիության ընդհատման հարցում եւ չի հանգեցնում վիժելու։ Այսպիսի եզրահանգման են եկել ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոններում։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ամերիկացի մասնագետներն ուսումնասիրել են պատվաստանյութի անվտանգության մասին տվյալները հղիների համար վաղ փուլերում եւ վիժելու ռիսկի որեւէ ավելացում չեն գտել մոտ 2500 կանանց մոտ, ովքեր ստացել էին կորոնավիրուսի դեմ մՌՆԹ պատվաստանյութ մինչեւ 20 շաբաթական հղիությունը։
Հետազոտությունն իրականացվել է Pfizer եւModerna դեղամիջոցների համար, դրա արդյունքների համաձայն՝ վիժելու հավանականությունը պատվաստվածների մոտ կազմել է մոտ 13 տոկոս, ինչը տեղավորվում է 11-16 տոկոս վիճակագրական նորմում։ Տվյալներ մյուս դեղամիջոցների վերաբերյալ առայժմ չկան։






