Բանջարեղենն ու կանաչին խորհուրդ է տրվում ուտել հում վիճակում, որպեսզի դրանց մեջ հնարավորինս շատ սննդարար նյութեր պահպանվեն: Սակայն կա մի մթերք, որն, այնուամենայնիվ, արժե ջերմային մշակման ենթարկել ուտելուց առաջ: Խոսքը սածիլների մասին է:
ԱՄՆ Սննդամթերքների եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկման վարչությունը (FDA) նշում է, որ սածիլները աճեցնում են սերմերից եւ լոբազգիներից՝ տաք ու խոնավ պայմաններում, որոնք իդեալական են մանրէների, ներառյալ՝ սալմոնելայի, լիստերիայի եւ աղիքային ցուպիկի բազմացման համար:
Ըստ FDA-ի փորձագետների, եթե սերմերը վարակված են եղել փոքր քանակությամբ վտանգավոր բակտերիաներով, ապա դրանց գաղութը կարող է լրջորեն մեծանալ աճելու ժամանակ: Իսկ դրանց օգտագործումը կարող է լուրջ վարակների հանգեցնել մարդկանց մոտ:
FDA-ն խորհուրդ է տալիս ծիլերը նախ լվանալ հոսող ջրի տակ` հնարավոր մանրէների քանակը նվազեցնելու համար: Սակայն լվանալը ամբողջությամբ չի ոչնչացնի դրանք, ուստի խորհուրդ չի տրվում հրաժարվել ջերմային մշակումից:






