COVID-19-ն ավելի ճիշտ է դասել անոթների, քան շնչառական հիվանդությունների կարգին, պնդում են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները:

Հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal Circulation Research-ում, փորձագետները ուսումնասիրել են, թե ինչպես է կորոնավիրուսն ազդում արյան շրջանառության համակարգի վրա: Պարզվել է, որ վիրուսում պարունակվող սպիտակուցը ոչնչացնում է բջիջների միտոքոնդրիաները:

Գիտնականները նաեւ միայն այս սպիտակուցը պարունակող արհեստական ​​վիրուս են ստեղծել: Ինչպես պարզվել է, դրա գործունեությունը հանգեցնում է անոթային պատերի էնդոթելի վնասմանը:

Ըստ փորձագետների՝ COVID-19-ով հիվանդների մոտ թոքային համակարգի հյուսվածքները նախ բորբոքվում են, եւ միայն դրանից հետո են սկսվում շնչառական խնդիրները: Դա բացատրում է, թե ինչու են հիվանդները կաթվածներ կամ արյան շրջանառության խանգարումների հետ կապված այլ բարդություններ ունենում: