Աղից հրաժարումն իսկապես օգնում է կանխել ռիսկի խմբում գտնվող մարդկանց մոտ կաթվածները։ Այս մասին ասվում է The New England Journal of Medicine ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությւոնը խորհուրդ է տալիս օրական 5 գրամից ավելի աղ չօգտագործել, սակայն մարդկանց մեծամասնությունն օգտագործում է օրական մոտ 9-12 գրամ։
Հետազոտության մասնակիցների խմբում, որոնք օգտագործել են աղի փոխարինիչ, կաթվածի ռիսկը քիչ է եղել։ Հետազոտության հեղինակները հայտնաբերել են նաեւ սրտանոթային հիվանդությունների ռիսկի նվազեցում նրանց մոտ, ովքեր 5 տարվա ընթացքում աղի փոխարինչ են օգտագործել։
Գիտնականները կալիումի քլորիդի սպառման կողմնակի որեւէ լուրջ էֆեկտ չեն հայտնաբերել։






