Առողջ սնվելու դեպքում շաբաթական պետք է ուտել 30 չափաբաժին տարատեսակ բուսական մթերքներ, ինչպես պնդում է սննդաբան Քլոի Մաքլիդը (Ավստրալիա):
Ինչպես նշում է The Daily Mail-ը, տարբեր բուսական մթերքներ ուտելն այնքան էլ դժվար չէ, որքան թվում է, քանի որ այդպիսի սնունդը շատ բազմազան է, եւ այն կարելի է ավելացնել այլ ուտեստների մեջ:
Օրինակ, որոշ բաղադրատոմսերում կարելի է ավելացնել լոլիկ կամ ավոկադո, իսկ մյուսներում` սամիթ կամ մաղադանոս: Շիլայի կամ պուդինգի վրա կարելի է արեւածաղկի սերմեր ցանել՝ սա, նրա խոսքով, նույնպես բուսական սնունդ է:
Մսի սոուսների կամ կարիի մեջ մասնագետը խորհուրդ է տալիս ավելացնել բուսական բաղադրիչների մասնաբաժինը: Բացի այդ, սննդաբանը կարծում է, որ արժե բազմազան դարձնել սովորական խավարտները: Օրինակ, բրնձի կամ հնդկաձավարի փոխարեն փորձել գարի ու ամարանտ՝ ամերիկյան հացահատիկային մշակաբույս, որն ացտեկներն են աճեցրել:






