Ճարպակալմամբ տառապող մարդկանց սովորաբար չի հաջողվում նիհարել մարզումների օգնությամբ, քանի որ օրգանիզմը կարողանում է կոմպենսացնել կալորիաների այրումը մարզումների ժամանակ՝ տնտեսելով էներգիա, որը սովորաբար ծախսվում է դրա հիմնական գործառույթներն ապահովելու համար: Այդ մասին հաղորդվում է հետազոտությունների մեջ, որոնք հրապարակվել են Current Biology պարբերականում:
Անցյալում գիտնականները համոզված էին, որ բոլոր կալորիաները, որոնք մարդը ծախսել է մարզումների ժամանակ, իսկապես օգնում են նրան ավելորդ քաշի դեմ պայքարում: Սակայն նոր գիտական աշխատանքը ցույց է տվել, որ էներգիայի այրմանն ի պատասխան՝ օրգանիզմը կարող է պատասխանել կոշտ տնտեսմամբ, ինչը կարող է ուժգին ազդեցություն թողնել օրական էներգետիկ բալանսի վրա:
Հետազոտությունում գիտնականները վերլուծել են 1754 մարդու շրջանում էներգիայի ծախսերի մասին տվյալները եւ հայտնաբերել, որ վարժությունների հաշվին ֆիզիկական ակտիվության մակարդակի բարձրացումը հանգեցրել է նրան, որ օրգանիզմը փորձել է փոխհատուցել էներգիայի ծախսերը: Այդ նպատակով այն սահմանափակել է էներգիայի ծախսերը հանգստի վիճակում եւ սկսել օգտագործել ավելի պակաս կալոիաներ տարբեր կենսական գործընթացների համար:
Հետազոտության համահեղինակ Ռոուխհեմփթոնի համալսարանից պրոֆեսոր Լյուսի Հելսին համեմատել է օրգանիզմի արձագանքը կառավարության գործողությունների հետ, որը պետք է բալանսի հասցնի բյուջեն. եթե տարեսկզբին ոլորտներից մեկի վրա ծախսվել է ավելի շատ, քան նախատեսված չէ, ավելի ուշ ծախսերը կարող են կրճատվել:
Այնպես, ինչպես մարդիկ փորձում են նիհարել, կարող են հայտնաբերել, որ սկզբում նրանց կհաջողվի ազատվել ավելորդ կիլոգրամներից, սակայն կարճ ժամանակ անց կսկսվի պլատո. շաբաթների կամ ամիսների ընթացքում նրանց քաշը մնում է նույնը: Դրա պատճառներից մեկը, հավանաբար, օրգանիզմի կողմից նկարագրված տնտեսումն է:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ճարպակալում ունեցող մարդկանց օրգանիզմը հատկապես ձգտում է կրճատել ծախսերը հանգստի ժամանակ: Գիտնականները հաշվել են, որ էներգիայի ծախսերի վերջնական հաշվարկի ժամանակ օրվա վերջում պարզվում է, որ նրանք կորցնում են կալորիաների միայն կեսը, որոնք այրել են ֆիզիկական ակտիվության ժամանակ (մնացածն օրգանիզմը կարողանում է տնտեսել): Իսկ մարմնի նորմալ զանգվածի դեպքում օրվա ընթացքում օրգանիզմը կորցնում է շուրջ 72 տոկոս կալորիա, որոնք այրվել են վարչությունների ժամանակ:






