5 մմ-ից պակաս տրամագծով պլաստիկի մասնիկներ են հայտնաբերվել օվկիանոսում, օդում, հողում, ինչպես նաեւ մարդու մարմնում: Environmental Science & Technology Letters-ում հրապարակված նոր տվյալները մտահոգության նոր առիթ են տվել. միկրոպլաստիկա արդեն հայտնաբերվում է նորածինների առաջին կղանքի մեջ:
Medportal.ru-ի փոխանցմամբ ՝ ԱՄՆ -ից եւ Կանադայից գիտնականները վերլուծել են 3 նորածինների եւ 6 դեռահասների կղանքը։
Հետազոտության մասնակցած բոլոր մեծահասակների եւ մեկ տարեկանների մոտ գիտնականները կղանքում հայտնաբերել են մեկ կամ երկու տեսակի պլաստմասսա: Ավելին, երեխաների, այդ թվում ՝ նորածինների կղանքում ավելի շատ միկրոպլաստիկա կար: Սա նշանակում է, որ այս երեխաները ենթարկվել են պլաստիկի ազդեցության՝ դեռ արգանդում: Ավելի վաղ գիտնականները պլասենցայում հայտնաբերել էին միկրոպլաստիկա:






