Ռուս գիտնականները կենդանական թափոնների հետ միասին շրջակա միջավայր արտանետվող տետրացիկլինային հակաբիոտիկներից կեղտաջրերի մաքրման նոր միջոց են գտել: Սա նկարագրված է Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:

Մասնագետների կարծիքով` հակաբիոտիկների առկայությունը դեղամիջոցների նկատմամբ կայուն պոտենցիալ վտանգավոր միկրոօրգանիզմների առաջացման եւ վերարտադրության պատճառ է դառնում:

Հետազոտողները սորբենտ են ստեղծել կենսաքայքայվող հիդրօքսիպատիտ նյութի հիման վրա: Նոր տեխնիկայի օգնությամբ գիտնականներին հաջողվել է կրճատել այս նյութի սինթեզի ժամանակը: Սորբենտային նանոմասնիկները պատված էին մոլեկուլներով, որոնք ուժեղացնում են հակաբիոտիկների գրավումը: Երբ պայմանները փոխվում են, հակաբիոտիկները հեշտությամբ բաժանվում են մոլեկուլներից, ինչը բարելավում է սորբենտների ռեգեներացումը:

Գիտնականները բարձր արդյունավետության սորբենտներ գտնելու նոր ռազմավարություն են առաջարկել, որը թույլ է տալիս ընտրել անհրաժեշտ կառուցվածքը եւ մակերեսի կազմը, ինչպես նաեւ կրճատում է նոր նյութերի ստեղծման ժամանակը: Այս տվյալների հիման վրա համակարգչային մոդելավորումներ են կատարվում` կոնկրետ հակաբիոտիկի համար հարմար մոլեկուլներ ընտրելու նպատակով: Արդյունքում, միայն մեկից երեք սորբենտ է անցնում էքսպերեմենտալ ստուգումը, ինչը նվազեցնում է հետազոտության համար անհրաժեշտ ժամանակը: