Կլիմաքսի տարիքում գտնվող ռեւմատոիդ արթրիտով (ՌԱ) տառապող կանանց մոտ հաճախ առաջանում է ոսկրերի համակարգային փխրունություն: Այս մասին ասվում է Arthritis & Rheumatology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Սան Պաուլուի համալսարանից (Բրազիլիա) դոկտոր Մարիանա Օ. Պերեսը եւ նրա գործընկերները ուսումնասիրել են ոսկրերի համակարգված եւ տեղայնացված ախտահարման պարամետրերի միջեւ կապը կլիմաքսի տարիքում գտնվող ՌԱ-ով տառապող 80 կանանց մոտ:

Նրանք պարզել են, որ ՌԱ-ով հիվանդների մոտ տրաբեկուլյար, ոսկրային ամրության պարամետրերը խախտվել են` համեմատած առողջ կանանց հետ: Ոսկորների էրոզիան նկատվել է հիվանդների երեք քառորդի մոտ, իսկ օստեոֆիտները` 41.3 տոկոսի մոտ:

Թե՛ ճաճանչոսկրի, եւ թե՛ ոլոքի հատվածում, էրոզիայի ենթարկված հիվանդների մոտ նկատվել է հանքանյութի ավելի ցածր խտություն եւ ավելի մեծ ծակոտկենություն: Օստեոֆիտի ծավալը ճաճանչոսկրում ուղիղ համեմատական է տրաբեկուլյար ոսկրերի ծավալային հանքային խտության, տրաբեկուլյարների քանակի եւ կարծրության հետ եւ հակադարձ համեմատական՝ տրաբեկուլյար տարանջատման հետ: