Շիզոֆրենիա ունեցող հղի կանայք հղիության, ծննդաբերության եւ երեխայի կյանքի առաջին ամիսների ընթացքում ավելի շատ բարդություններ են ունենում, քան ծանր հոգեկան խանգարումներ չունեցող կանայք: Այս մասին հաղորդվել է The Lancet Regional Health: Europe ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Ֆրանսիայի Էքս-Մարսել համալսարանից Սիպրիեն Ֆաբրը եւ նրա գործընկերները գնահատել են՝ արդյո՞ք շիզոֆրենիա ունեցող հղի կանանց մոտ բարդությունների վտանգն ավելի մեծ է: Վերլուծության համար օգտագործվել են շիզոֆրենիա ունեցող 3100 կանանց տվյալներ՝ վերահսկիչ խմբի հետ 1:4 հարաբերակցությամբ:
Շիզոֆրենիա ունեցող կանայք, ինչպես ցույց է տվել վերլուծությունը, միջին հաշվով ավելի հաճախ են տառապել ծխախոտից, ալկոհոլից եւ հոգեակտիվ նյութերից կախվածությունից, ինչպես նաեւ գիրությունից, շաքարախտից եւ թոքերի քրոնիկ հիվանդություններից: Ավելին, շիզոֆրենիայով տառապող կանայք հղիության եւ ծննդաբերության ժամանակ ունեցել են ավելի շատ բարդություններ՝ ներառյալ մեռելածնությունն ու վաղաժամ ծնունդները:






