Բելգիայից, Գերմանիայից եւ Ֆրանսիայից գիտնականները դենգե վիրուսի արդյունավետ արգելակիչ են հայտնաբերել: Գիտնականների հոդվածը հրապարակվել է Nature ամսագրում:
Դենգե տենդը վտանգավոր վիրուսային վարակ է, որը տարածված է արեւադարձային եւ մերձարեւադարձային շրջաններում եւ փոխանցվում է մոծակների միջոցով: Երբեմն այն վերաճում է դենգե տենդի, որը հանգեցնում է արյունահոսության, արյան պլազմայի «արտահոսքի», իսկ որոշ դեպքերում` մահվան: Ներկայումս դենգեի դեմ հակավիրուսային միջոցներ չկան, քանի որ վիրուսի չափազանց շատ տարբերակներ կան:
Դեռեւս 2009 թվականին Լյովենի կաթոլիկ համալսարանի եւ Հայդելբերգի համալսարանի գիտնականները, Johnson & Johnson-ից գործընկերների հետ համատեղ, սկսել էին հակավիրուսային դեղամիջոցների համար ակտիվ նյութ գտնելու նախագիծը: Նրանք հազարավոր միացությունների լայնածավալ հետազոտություն են իրականացրել, որոնք խոչընդոտում են վիրուսի զարգացումը բջջային մշակույթներում: Առավել խոստումնալից միացությունը JNJ-A07-ն էր, որն արդյունավետ էր դենգե վիրուսի բոլոր չորս տեսակների դեմ:
Առնետների եւ մկների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ դեղամիջոցն անվտանգ է օգտագործման համար եւ նվազեցնում է կրծողների վիրուսային բեռը: Ըստ գիտնականների` բուժման կուրսի մեկնարկից 24 ժամ անց արյան մեջ վիրուսային մասնիկների թիվը կտրուկ նվազել է: Գիտնականները պարզել են, որ JNJ-A07-ն արգելափակում է դենգե վիրուսի երկու սպիտակուցների` NS3-ի եւ NS4B-ի աշխատանքը, ինչը խաթարում է վերարտադրության գործընթացը:
Փորձագետների կարծիքով` JNJ-A07-ով հաբերը կարող են օգտագործվել տենդով վարակումը կանխելու համար:






