Վիտամին D-ն կարեւոր դեր է խաղում քաղցկեղի կանխման գործում, հավաստիացնում է ուռուցքաբան Օլգա Ժելուդկովան (Ռուսաստան)։
Նրա խոսքով՝ հաստատ ապացույցներ, որ այդ վիտամինը խոչընդոտում է օնկոլոգիական հիվանդության առաջացմանը, գիտնականներն առայժմ չեն հայտնաբերել։ Բայց բժշկական գրականության բավական մեծ մասը հաստատում է նման էֆեկտը։
Մասնագետի խոսքով՝ օնկոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաների մոտ 100 տոկոսի արյան վերլուծությունը ցույց է տվել արեւային վիտամինի անբավարարություն։
«Երեխաների մոտ, ովքեր դեռ ստանում են հորմոնալ բուժում եւ քիմիաթերապիա, մեծանում է օսթեոպարոզի առաջացման ռիսկը։ Հենց որ մենք նրանց մոտ սկսեցինք կարգավորել վիտամին D-ն, էապես նվազեցրինք մեր պացիենտների օսթեոպարոզի առաջացման վտանգը։ Մենք հիմա անգամ կալցիումի դեղամիջոցներ չենք կիրառում, այլ միայն այդ վիտամինը»,- ասել է մասնագետը «Վեչերնյյա Մոսկվա»-ին։
Մասնագետը նաեւ խորհուրդ է տվել հետեւել վիտամինի մակարդակին, հատկապես երեխաների համար, իսկ դրա անբավարարության դեպքում անպայման դիմել բժշկի։






