Քաղցկեղով հիվանդների մոտ, ովքեր վերջին երեք ամիսներին քիմիաթերապիա են անցել, 84%-ով մեծանում է COVID-19-ից մահվան ռիսկը։ Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են JAMA Oncology ամսագրում։
Medportal.ru-ի փոխանցմամբ՝ Տեխասի համալսարանի փորձագետները հավաքել են ավելի քան 507 000 ամերիկացիների տվյալներ, որոնց մոտ COVID-19-ը հաստատվել է 2020 թվականին։
Մասնակիցների թվում 14300 մարդու մոտ ախտորոշվել է քաղցկեղի տարբեր տեսակներ։ Նրանց բաժանել են երկու խմբի՝ նրանք, ովքեր երկար ժամանակ բուժվել են եւ վարակվելուց 3 ամսվա ընթացքում ճառագայթային կամ քիմիաթերապիայի կուրս են անցել։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ընդհանուր առմամբ քաղցկեղով հիվանդ մարդկանց մոտ COVID-19-ից մահանալու հավանականությունը գրեթե 5 անգամ ավելի մեծ է, քան ընդհանուր բնակչության մոտ։ Առավել խոցելի են այն հիվանդները, ովքեր վերջերս են բուժվել։ Գիտնականների կարծիքով՝ դա պայմանավորված է նրանով, որ ագրեսիվ բուժումը խիստ թուլացնում է իմունային պատասխանը, որն անհրաժեշտ է վարակի դեմ պայքարելու համար: Միաժամանակ, ըստ գիտնականների, քաղցկեղով հիվանդները, որոնք վաղուց են բուժվել, վատ կլինիկական ելք չեն ունեցել, քան քաղցկեղ չունեցող մարդիկ։






