Ալկոհոլիզմի դեմ հայտնի դեղամիջոցը, որը մոտ 60 տարի օգտագործվում է նարկոլոգիայում, պարզվել է, որ արդյունավետ է կորոնավիրուսի դեմ։

«Իզվեստիա»-ի հաղորդմամբ՝ Հարվարդի բժշկական դպրոցի եւ Բոստոնի մանկական հիվանդանոցի մասնագետների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ալկոհոլից կախվածության բուժման համար դիսուլֆիրամը կարող է օգտագործվել COVID-19-ի բուժման համար: Բացի այդ, այս դեղամիջոցը նվազեցրել է COVID-19-ից մահվան ռիսկը։

Ինչպես ենթադրել է քիմիական գիտությունների դոկտոր, Վ.Ա. Պոտեմկինի անվ․ դեղամիջոցների համակարգչային մոդելավորման լաբորատորիայի գիտաշխատող Մարիա Գրիշինան, դեղամիջոցը ճնշում է էթանոլի նյութափոխանակությանը մասնակցող ֆերմենտի արտադրությունը: Այդ դեպքում այն կարող է թեթեւացնել ծանր COVID-19-ի ախտանիշները՝ ճնշելով հիպերբորբոքման մեջ ներգրավված սպիտակուցը:

Այնուամենայնիվ, այժմ այս եւ տասնյակ այլ դեղամիջոցների արդյունավետությունն ու անվտանգությունը ուսումնասիրվում են արտասահմանում, եւ դեռեւս վերջնական տվյալներ չկան։