Շատերը կարծում են, որ սուրճը ոչ միայն օգնում է նիհարել, այլեւ նվազեցնում է սթրեսի մակարդակը: Արդյո՞ք դա այդպես է։
Սննդաբան Մարգարիտա Կորոլյովան (Ռուսաստան) կարծում է, որ սուրճը չի օգնում նիհարել, առավել եւս՝ հաղթահարել սթրեսը։
Նիհարելու համար ըմպելիքի օգտագործումը, ըստ նրա, գերգրգռում կառաջացնի եւ ծանրաբեռնվածություն կստեղծի սրտանոթային համակարգի վրա։ Բժիշկը մարմնի ավելորդ քաշն «օրգանիզմի թույլ օղակ» է համարում, որը չի կարելի ավելորդ ծանրաբեռնվածության ենթարկել սուրճի պատճառով:
«Այս ըմպելիքը չի հավասարակշռում, այլ, հակառակը, միայն աջակցում է քրոնիկական սթրեսի վիճակին։ Այն մեկնարկային հարթակ է նոր եւ բոլորովին ավելորդ խնդիրների համար։ Այս ըմպելիքը չի կարելի չափից ավելի շատ օգտագործել»,- ասել է Կորոլյովան:
Չպետք է մոռանալ, որ սուրճը ջրազրկում է օրգանիզմը, ուստի խորհուրդ է տրվում այն օգտագործելիս լրացուցիչ բաժակ ջուր խմել։ Բացի այդ, այս ըմպելիքը չպետք է խմել դատարկ ստամոքսին, քանի որ այն աղեստամոքսային տրակտի գրգռում կառաջացնի:
«Այս ըմպելիքը կարող է լինել մարդու սննդակարգում կերակուրների ընդունման միջեւ ընկած ժամանակահատվածում, սակայն անհրաժեշտ է այն չափավորել: Օրական մեկ-երկու բաժակ սուրճն ավելի քան բավարար է»,- նշել է մասնագետը։






