Բժիշկ Էմի Լին եւ սննդաբան Տրիստա Բեսթը նշում են, որ առավոտյան ձվածեղը կարելի է ավելի օգտակար դարձնել նիհարելու համար:

Ինչպես փոխանցել է SHEfinds-ը, Լին խորհուրդ է տալիս սովորական ձվածեղին ավելացնել չիլի սոուս կամ կայենյան պղպեղ: Սոուսի մեջ պարունակում է կապսաիցին՝ բնական նյութ, որը բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը, արագացնում նյութափոխանակությունը եւ թույլ է տալիս ավելի շատ էներգիա ստանալ ընդունած սննդից:

Ինչպես Բեսթն է նշել, կայենյան պղպեղն օգնում է երկարացնել հագեցվածության զգացողությունը՝ դանդաղեցնելով գրելինի՝ սովի հորմոնի արտադրությունը:

«Հետազոտությունները եւ անձնական ապացույցները ցույց են տվել, որ կայենյան պղպեղը կարող է օգնել նիհարել՝ նվազեցնելով քաղցի զգացողությունը եւ բարելավելով նյութափոխանակությունը», - ասել է սննդաբանը: