Ավստրալիայի Մոնաշ համալսարանի գիտնականները հայտնաբերել են ֆերմենտ, որն առանցքային դեր է խաղում ֆիզիկական վարժությունների միջոցով առողջության բարելավման գործում: Այս մասին ասվում է Science Advances ամսագրում հրապարակված հոդվածում։

Այս բացահայտումը կարող է նպաստել նոր դեղամիջոցների ստեղծմանը, որոնք նպաստում են ֆերմենտների ակտիվությունը եւ պաշտպանում ծերացման եւ տարիքային հիվանդությունների հետեւանքներից, ինչպիսիք են 2-րդ տիպի շաքարախտը: 

Ծերացման ընթացքում կմախքային մկաններում ռեակտիվ թթվածնի ակտիվ տեսակների արտադրության նվազումը նպաստում է ինսուլինառեզիստենտության զարգացմանը: Թթվածնի ակտիվ տեսակների արտադրումն ակտիվանում է NOX-4 ֆերմենտի մասնակցությամբ։ Ապացուցված է, որ NOX-4-ի պարունակությունը կմախքի մկաններում տարիքի հետ նվազում է եւ դա կապված է ինսուլինառեզիստենտության աճի հետ։  

NOX-4-ի ակտիվությունն ուժեղացնող նյութերն իրականում հանդիպում են բնության մեջ, օրինակ՝ խաչածաղկավոր բանջարեղենի մեջ, ինչպիսիք են բրոկկոլին եւ ծաղկակաղամբը, սակայն պահանջվող քանակությունը շատ ավելի մեծ է, քան այն, ինչ շատ մարդիկ կարող են ուտել։