Ճիշտ կանխարգելիչ միջոցառումները կարող են օգնել կանխել թոքային թրոմբոզը կորոնավիրուսային վարակի ժամանակ։ Նման կարծիք է հայտնել սրտաբան, Ռուսաստանի եւ Եվրոպայի սրտաբանների միության անդամ Տատյանա Չերնուշենկոն (Ռուսաստան)։
«Դոկտոր Պիտեր»-ի հաղորդմամբ՝ մասնագետը թրոմբոզը կանխելու լավագույն միջոց է համարում շարժվելը։ Խորհուրդ է տրվում շատ մաքուր ջուր խմել ՝ 35 միլիլիտր մեկ կիլոգրամ քաշի համար։ Նույնիսկ թեթեւ ջրազրկումն ազդում է արյան ֆունկցիոնալ հատկանիշների վրա եւ այն ավելի խիտ դարձնում։
Մասնագետը նաեւ հորդորում է թողնել ծխելը, քանի որ ծխախոտը սպազմատիկ ազդեցություն ունի անոթների վրա, ինչը նույնպես մեծացնում է արյան խտացման վտանգը։ Սննդաբանը նշել է, որ բարձր ճնշման դեպքում պետք է պարբերաբար թերապիա ընդունել, իսկ գիրության դեպքում՝ պայքարել ավելորդ քաշի դեմ։ Եթե մարդը երակային խնդիրներ ունի, խորհուրդ է տրվում դիմել բժշկի եւ խուսափել կոտրվածքներից եւ վնասվածքներից։






