Ինչպե՞ս են գեները եւ շրջակա միջավայրը նպաստում Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը: Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները որոշել են գտնել այս հարցի պատասխանը։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Neurology ամսագրում։
Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են միձվանի եւ երկձիգոտ երկվորյակներին՝ որոշելով պացիենտների ուղեղում պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիայի (ՊԷՏ) օգտագործմամբ ամիլոիդային թիթեղների կուտակումը:
Տարբեր հիվանդությունների զարգացման գործում գեների եւ շրջակա միջավայրի գործոնների դերը հասկանալու համար գիտնականները հաճախ դիմում են միձվանի երկվորյակների ուսումնասիրությանը, որոնցում գենոմները գրեթե 100%-ով նույնական են:
Միձվանի երկվորյակների ցանկացած ֆենոտիպային կամ վարքային տարբերություն, հավանաբար, պայմանավորված է շրջակա միջավայրի գործոններով՝ թեեւ կան շատ նմանություններ:
Հետազոտությանը մասնակցել են 61 զույգ միձվանի երկվորյակներ եւ 42 երկձիգոտ զույգեր 71 տարեկանում, ովքեր ՊԷՏ-սկանավորում են կատարել՝ հայտնաբերելու ամիլոիդի կուտակումը,՝սպիտակուց, որը սկսում է ուղեղում կուտակվել Ալցհեյմերի հիվանդության վաղ փուլում: Պարզվել է, որ գեները միայն չափավոր դեր են խաղում ուղեղում ամիլոիդների կուտակման գործում։
Միաժամանակ փորձագետներին դեռ չի հաջողվել պարզել, թե ինչ կողմնակի գործոններ են նպաստում Ալցհեյմերի հիվանդության առաջացմանը։ Այսպիսով, հիպերտոնիան, շաքարախտը, բարձր խոլեստերինը կամ սրտային հիվանդությունները կապված չեն եղել ուղեղում ամիլոիդների կուտակման վտանգի հետ։ Այս ամենը ավելի լավ հասկանալու համար կպահանջվի հավելյալ հետազոտություն:






