SARS-CoV-2 կորոնավիրուսի օմիկրոն շտամը կարող է ուժեղացնել իմունային պաշտպանությունը դելտա տարբերակի դեմ: Այս մասին հաղորդվում է նոր հետազոտության մեջ, որի նախնական արդյունքները հրապարակվել են MedRxiv Preprint Archive-ում։

Հետազոտությանը մասնակցել է 15 մարդ (նրանցից 7-ը պատվաստված են), ովքեր վարակվել են կորոնավիրուսի օմիկրոն տարբերակով եւ բախվել են COVID-19-ի ախտանիշներին։ Գիտնականները փորձարկել են նրանց հակամարմինների` ինչպես օմիկրոնը, այնպես էլ դելտա շտամը չեզոքացնելու կարողությունը սկզբնավորման պահին եւ միջինում 14 օր հետո:

Դիտարկվող ժամանակահատվածում oմիկրոն տարբերակի չեզոքացման արդյունավետությունն աճել է 14 անգամ, ինչը ցույց է տալիս զարգացող իմունային պատասխանը SARS-CoV-2-ին: Միեւնույն ժամանակ, գիտնականները կորոնավիրուսի դելտա տարբերակի չեզոքացման աճ են նկատել:

Գիտնականների կարծիքով` այս արդյունքները վկայում են դելտա շտամով կրկին վարակվելու ռիսկի նվազեցման մասին:

Ավելին, այս բացահայտումը, ինչպես նաեւ այն տվյալները, որոնք ցույց են տալիս, որ օմիկրոնը ներկայումս ավելի քիչ պաթոգեն է, քան դելտան համավարակի պայմաններում, թույլ են տալիս խոսել COVID-19-ի բեռի ծանրության հնարավոր կրճատման մասին: