Կորոնավիրուսը կարող է բազմանալ մարդու ճարպային հյուսվածքում եւ առաջ բերել բորբոքում։ Այսպիսի եզրակացության են եկել նոր հետազոտության հեղինակները, որը հրապարակվել է bioRxiv պորտալում։

ԱՄՆ, Գերմանիայի եւ Շվեյցարիայի մի խումբ գիտնականներ ուսումնասիրել են կորոնավիրուսային վարակով չհիվանդացած մարդկանց ճարպային հյուսվածքը եւ համեմատել այն COVID-19-ից մահացած պացիենտների հյուսվածքի նմուշների հետ։

Հետազոտությունները ցույց են տվել SARS-CoV-2 կորոնավիրուսի առկայություն մակրոֆագերում՝ իմունային համակարգի բջիջներում, ինչպես նաեւ ադիպոցիտներում (բջիջներ, որոնք կազմում եմ ճարպային հյուսվածքը)՝ մի քանի ճարպային դեպոներում, ուղեկցող բորբոքային պրոֆիլի մեծացմամբ։

Գիտնականների խոսքով՝ դա կարող է բացատրել ճարպակալման եւ COVID-19-ի ծանր ձեւի միջեւ կապը։