Միշտ չէ, որ պրոբիոտիկները կարող են օգտակար լինել։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ պրոբիոտիկներում պարունակվող Lactobacillus տեսակի մանրէները կարող են իմունիտետն իջեցնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում։ Հետազոտության արդյունքները ներկայացված են հոդվածում, որը հրապարակվել է Immunity ամսագրում։

Տորոնտոյի եւ Health Network համալսարանների (Կանադա) գիտնականները հայտնաբերել են, որ Lactobacillus-ները փոխում են մակրոֆագերի՝ իմունային բջիջների (դրանք կան յուրաքանչյուր օրգանում եւ բոլոր հյուսվածքներում եւ կլանում են ախտածին մանրէների բջիջները, դեֆեկտավոր բջիջները եւ օտարածին տարբեր միացությունները) գործառույթները։ Աղիքային միկրոօրգանիզմները կլանում են բուսական եւ կենդանական սննդում պարունակվող տրիպտոֆան ամինաթթուն եւ վերածում այն ինդոլի։ Դրանք կապվում են AHR ռեցեպտորի հետ (սպիտակուց, որը սովորաբար պարունակվում է ցիտոզոլում), բայց ակտիվանալիս տեղափոխվում են բջջի միջուկ, որտեղ կարգավորում են գեների էքսպրեսիան։

Հետազոտությունը ցույց է տվել, որ AHR-ի հեռացումը կամ ինհիբացումը մակրոֆագերում նպաստել է ենթաստամոքսային գեղձի ադենոկարցինոմայի աճի նվազմանը, ուռուցքային բջիջների զգայականության բարձրացմանը իմունային պատասխանի հսկիչ կետերի ինհիբիտորների հանդեպ եւ իմունային CD8+Т-բջիջների քանակի ավելացմանը, որոնք ոչնչացնում են դեֆեկտավոր բջիջները։ Ադենոկարցինոմա ունեցող պացիենտների մոտ AHR-ի բարձր ակտիվությունը հանգեցրել է հիվանդության արագ զարգացման եւ բարձր մահացության։

Ենթաստամոքսային գեղձի ադենոկարցինոման քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակներից է եւ շատ տարածված է։ Այն դժվար է բուժվում, եւ վերջին երեք տասնամյակում դրանից ողջ մնալու հավանականությունը չի ավելացել՝ ի տարբերություն քաղցկեղի այլ տեսակների։ Մահացությունը քաղցկեղի այդ տեսակից ամբողջ աշխարհում հասնում է մոտ 93 տոկոսի։